Diario AS-ի փոխանցմամբ, Դավիդ Ալաբային մեկ քայլ է բաժանում Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ դառնալուց։
Ավստրիացին ցանկանում է տարեկան 11 մլն եվրո աշխատավարձ ստանալ «Ռեալում», և «Սերուցքայինները» պատրաստ են բավարարել նրա այդ պահանջը։
Աղբյուրը նաև նշում է, որ ամենայն հավանականությամբ մրցաշրջանի ավարտից հետո Սերխիո Ռամոսը կլքի «Արքայական» ակումբը, և Ալաբան կլինի հենց նրա փոխարինողը։
Ընթացիկ մրցաշրջանում Ալաբան Բավարիայի կազմում մասնակցել է 40 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am