Հոդվածներ

Cadena SER. Ռամոսը մտադիր է հեռանալ «Ռեալից»
16.04.2021
2449 0

Սերխիո Ռամոսի գործող պայմանագրի ժամկետը «Ռեալի» հետ ավարտվում է գալիք ամռանը, և ֆուտբոլիստը դեռևս համաձայնության չի հասել նոր պայմանագրի հարցում։

Կարծես թե «Ռեալում» արդեն համակերպվել են այն մտքի հետ, որ Սերխիոն հեռանալու է թիմից։ 

Նշվում է, որ Ռամոսը այլ ակումբից ավելի շահավետ առաջարկ է ստացել և մտադիր է ընդունել այդ առաջարկը։ 

Cadena SER-ի փոխանցմամբ, Ռամոսը ամռանը կհեռանա «Ռեալից»։ 

Աղբոյւրը, սակայն, չի հստակեցնում, թե որ ակումբից է Ռամոսը նման առաջարկ ստացել։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված