• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Էնդրիկ. «Ռոնալդուի շնորհիվ ես ցանկացել եմ ավելի շատ բան իմանալ «Ռեալի» մասին»

Հոդվածներ

Էնդրիկ. «Ռոնալդուի շնորհիվ ես ցանկացել եմ ավելի շատ բան իմանալ «Ռեալի» մասին»
27.07.2024
1297 0

Քիչ առաջ «Սանտիագո ԲԵռնաբեու» մարզադաշտում տեղի ունեցավ «Ռեալի» երիտասարդ նորեկ Էնդրիկի շնորհանդեսի արարողությունը։ 

Իր խոսքի ընթացքում բրազիլացին չկարողացավ զսպել արցունքները։ 

«ՉԷի պլանավորել, որ կլացեմ, բայց ես սիրում եմ «Ռեալը» դեռ մանկուց։ Ռոնալդուի շնորհիվ ես ցանկացել եմ ավելին իմանալ այս ակումբի մասին։

Ես տեղեկություններ եմ որոնել բոլոր կուռքերի մասին՝ այդ թվում նաև Բուտրագենիոյի։ Չէի ցանկանում լացել, բայց դա եկավ հոգուս խորքից։

Միշտ երազել եմ այս թիմում խաղալու մասին։ Երբ բանակցությունները սկսվեցին, միակ բանը, որ ես հարցրել եմ, եղել այն, թե արդյո՞ք «Ռեալը» կա այդ ակումբների ցանկում։ Ինձ մյուս թիմերը չէին հետաքրքրում։

Փառք Աստծո, ես այն ակումբում եմ, որտեղ միշտ երազել եմ լինել։ Հուսով եմ, որ ողջ կարիերաս կանցկացնեմ այստեղ». նշել է Էնդրիկը։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված