Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Լուկաս Վասկեսը ինստագրամյան իր էջում մեկնաբանել է ստացած վնասվածքը և խոսել թիմի հետագա անելիքների մասին։
«Որոշ ժամանակ ես չեմ կարողանալու օգնել թիմին խաղադաշտում։ Այս ակումբում ես սովորել եմ միշտ պայքարել ու աշխատել։ Այս պահից սկսած ամեն ինչ կանեմ հնարավորինս շուտ վերադառնալու և մրցաշրջանի ավարտին թիմին օգնելու համար։
Շնորհակալ եմ բոլորին աջակցության համար։ Մենք ունենք հստակ նպատակ՝ հաղթել Լա Լիգայում և Չլ-ում». նշել է Վասկեսը։
29-ամյա ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել «Էլ Կլասիկոյի» ընթացքում Բուսկեցի հետ բախումից հետո։
Ավելի վաղ նշվել էր, որ մրցաշրջանը ֆուտբոլիստի համար կարելի է ավարտված համարել։
Նրա գործող պայմանագրի ժամկետը ակումբի հետ ավարտվում է ամռանը, և ըստ տարածվող լուրերի նա չի ցանկանում երակարաձգել այն։
Los Merengues, Realmadrid.am