Վինիսիուս Ջունիորը այս օրերին ուղևորվել է Իտալիա՝ ներկա գտնվելու Ֆորմուլա 1-ին Գրան պրիին։ Բրազիլացին վերականգնվում է ստացած վնասվածքից, բայց դա չի խանգարել նրան վայելել մրցավազքը։
Վինին իր ուղևորությունից լուսանկարներ է հրապարակել սոցիալական կայքերում։ Ֆուտբոլիստը ողջույններ է հղել Լուիս Հեմիլթոնին և Մերսեդեի անձնակազմին՝ նշելով. «Կրկին իմ տղաների հետ»։
Նրա թիմակից Լուկաս Վասկեսն էլ թողել է հետևյալ մեկնաբանությունը.
«Վինի, դու ավելի արագ ես»։
Los Merengues, Realmadrid.am