Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանի 30-րդ տուրի շրջանակներում Մադրիդի «Ռեալը» սեփական հարկի տակ 2-1 հաշվով առավելության հասավ «Բարսելոնայի» նկատմամբ։ Հաղթանակին նպաստեցին Կարիմ Բենզեմայի և Թոնի Կրոսի խփած գնդակները։
«Ռեալը» հաղթանակի էր հասել «Բարսելոնայի» նկատմամբ նաև մրցաշրջանի առաջին հատվածում կայացած խաղում։
Վերջին անգամ «Սերուցքայինները» Լա Լիգայի երկու «Կլասիկոներում» հաղթել էին 2007/08 մրցաշրջանում։ Այդ ժամանակ թիմը գլխավորում էր Բերնդ Շուստերը։
Los Merengues, Realmadrid.am