Երեկ Մադրիդի «Ռեալը» մրցակցի հարկի տակ 1-2 հաշվով առավելության հասավ «Վալենսիայի» նկատմամբ։
«Սերուցքայինների» համար դա 18-րդ անընդմեջ անպարտելի խաղն էր Լա Լիգայում անցկացրած արտագնա խաղերում։ Այս կերպ «Ռեալը» կրկնեց ակումբային ռեկորդը։
Մինչ այս «Արքայական» ակումբին երկու անգամ էր հաջողվել նման ցուցանիշ գրանցել։ Առաջին դեպքում դա եղել է 1996-97 թվականներին, իսկ երկրորդը՝ 2016 թվականի հունվարից մինչ նույն թվականի դեկտեմբերը։
«Ռեալի» հաջորդ արտագնա խաղը Լա Լիգայում լինելու է «Էսպանյոլի» դեմ, և Կարլո Անչելոտիի թիմը ամեն բան անելու է այս ռեկորդը թարմացնելու համար։
Los Merengues, Realmadrid.am