Հոդվածներ

Նաչո. «Սա եզրափակիչ էր, հանդիպում՝ ուղիղ մրցակցի հետ»
11.04.2021
1875 0

«Ռեալի» պաշտպան Նաչոն, ով առանց փոխարինման մասնակցել էր «Բարսելոնայի» դեմ խաղին, իր կարծիքն է հայտնել կարևորագույն հաղթանակի մասին:

«Սա շատ կարևոր հաղթանակ էր: Կարելի է ասել՝ եզրափակիչ էր, հանդիպում՝ ուղիղ մրցակցի դեմ: Այնուամենայնիվ, դեռ շատ անելիք ունենք:»

Լավ գիտեինք, որ «Բարսան» սիրում է վերահսկել գնդակն ու պատրաստվել էին նման խաղի: Բավականին արագ 2 անգամ աչքի ընկանք, ինչը ավելի մեծ վստահություն հաղորդեց մեր գործողություններին

Մենք մեծ կազմ ունենք, ու անհրաժեշտության դեպքում յուրաքանչյուրս ներդրվում ենք 100 տոկոսով,- իսպանացու խոսքերը փոխանցում է Movistar-ը:

Հիշեցնենք, որ Վարանի ու Ռամոսի բացակայության պատճառով «սերուցքայինների» կենտրոնական պաշտպանների զույգը կազմել էին Նաչոն ու Էդեր Միլիտաոն:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված