«Ռեալի» կիսապաշտպան Ֆեդե Վալվերդեն կարող է բաց թողնել «Չելսիի» դեմ խաղը:
Ինչպես հաղորդում է AS-ը, երեկ ուրուգվայցին կորոնավիորւսի թեսթ է հանձնել, որը կասկածելի արդյունք է տվել: Այսօր ֆուտբոլիստը կրկնակի թեսթ է հանձնել, և միայն դրա պատասխանից է կախված «ազնվականների» դեմ հանդիպմանը վերջինիս մասնակցության հարցը:
Հիշեցնենք, որ Վալվերդեն ինքնամեկուացման մեջ է գտնվում ապրիլի 18-ից: Նա բաց է թողել Լա լիգայի 4 հանդիպում, ինչպես նաև Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի՝ լոնդոնյան ակումբի հետ առաջին հանդիպումը:
Fanat, Realamdrid.am