«Ռեալ» - «Բարսելոնա» հանդիպումից առաջ տանտերերի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը անդրադարձել է «կապտանռնագույնների» առաջատար Լիոնել Մեսսիի հեռանալու մասին խոսակցություններին:
«Չէի ցանկանա, որ սա Մեսսիի վերջին «Էլ Կլասիկոն» լիներ: Թող մնա «Բարսելոնայում». նրա համար այստեղ շատ լավ է: Բացի այդ, Մեսսիի մնալը հիանալի կլինի նաև Լա լիգայի համար:»
Գիտենք՝ ինչպիսի խաղացող է Լեոն (հատկանշական է, որ արգենտինացին «Էլ Կլասիկոյում» գոլի հեղինակ չի դարձել 2018 թվականից): Հնարավոր է՝ վերջին շրջանում նա գոլեր չի խփում «Էլ Կլասիկոյում», սակայն ցանկացած պահի կարող է ազդել հանդիպման ելքի վրա:
Փորձելու ենք թույլ չտալ մրցակցին օգտագործել իր ուժեղ կողմերը»,- ֆրանսիացի մասնագետի խոսքերը փոխանցում է Marca-ն:
Հիշեցնենք, որ «Ռեալ» - «Բարսելոնա» խաղը կայանալու է այսօր՝ Երևանի ժամանակով 23:00-ին:
Fanat, Realmadrid.am