ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն ամռանն, ամենայն հավանականությամբ, կփոխի ակումբային գրանցումը:
Ինչպես հաղորդում է Cuatro-ն, ֆրանսիացի ռմբարկուն հրաժարվել է նոր պայմանագիր կնքել փարիզյան ակումբի հետ:
Հիշեցնենք, որ Մբապեի՝ ՊՍԺ-ի հետ գործող պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2022 թվականի ամառ:
Միևնույն ժամանակ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը բանակցություններ չի սկսի ֆուտբոլիստի հետ այնքան ժամանակ, մինչև ակումբը հստակ չսպահմանի նրա տրանսֆերային արժեքը:
«Ռեալը» նաև ցանկանում է ամռանը հրավիրել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հալանդին:
Fanat, Realmadrid.am