«Ռեալի» նորեկ Կեպա Արիսաբալագան, ամենայն հավանականությամբ, կընտրի «25» համարի մարզաշապիկը:
«Արքայական ակումբում» ազատ է «25» համարը, որը շատ է օգտագործվում դարպասապահների կողմից, չնայած, որ մադրիդյան գրանդում դրանով հանդես են եկել նաև Վինիսիուսը, Ռոդրիգոն ու Կամավինգան:
Հիշեցնենք, որ Կեպան «Ռեալում» կխաղա մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։
«Չելսիում» 5 մրցաշրջանների ընթացքում նա 1-ական անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան, Աշխարհի ակումբային առաջնությունը, Եվրոպայի սուպերգավաթը ու Եվրոպա Լիգան։
Իսպանացի դարպասապահի շնորհանդեսը տեղի կունենա վաղը՝ 15։30-ին։
Fanat, Realmadrid.am