Լա Լիգայի 30-րդ տուրի շրջանակներում շաբաթ օրը կկայանա «Ռեալ Մադրիդ» - «Բարսելոնա» հանդիպումը։
Արդեն հայտնի է, թե ում գլխավորած մրցավարական անձնակազմն է սպասարկելու այդ հանդիպումը։
Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Մատեու Լաոսը։ VAR համակարգում նրան կօգնի Սեզար Սոտո Գրանդոն։
Marca-ի փոխանցմամբ, սկզբում նախատեսվել է, որ հանդիպումը սպասարկելու է կամ Ռիկարդո Բենգոեչեան, կամ Խոսե Մունուերա Մոնտերոն, սակայն վերջնական արդյունքում նշանակավել է Մատեու Լաոսը։
Հանդիպումը կկայանա ապրիլի 10-ին՝ Երևանի ժամանակով 23։00-ին։
Los Merengues, Realmadrid.am