Հոդվածներ

Պաշտոնական հայտարարություն․ Դանի Կարվախալ
18.05.2026
149 0

«Ռեալ Մադրիդը» և մեր ավագ Դանի Կարվախալը համաձայնության են եկել ընթացիկ մրցաշրջանի ավարտին վերջ դնել մեր ակումբի խաղացողի կարգավիճակում այս հրաշալի փուլին:

«Ռեալ Մադրիդը» ցանկանում է իր երախտագիտությունն ու ողջ սերը հայտնել մեր ակումբի և համաշխարհային ֆուտբոլի մեծագույն լեգենդներից մեկին:

Կարվախալը ֆուտբոլի ողջ պատմության ընթացքում այն հինգ խաղացողներից մեկն է, ում հաջողվել է նվաճել Եվրոպայի 6 գավաթ, և նա մասն է կազմել մի թիմի, որը կերտել է մեր պատմության ամենափայլուն ժամանակաշրջաններից մեկը:

Նա «Ռեալ Մադրիդ» է եկել 2002 թվականին և պաշտպանել է մեր մարզաշապիկը 23 մրցաշրջանների ընթացքում. 10 տարի կանտերայում (ակադեմիայում) և 13 տարի առաջին թիմում, որի հետ նվաճել է 27 տիտղոս՝ Եվրոպայի 6 գավաթ, Աշխարհի ակումբային առաջնության 6 գավաթ, Եվրոպայի սուպերգավաթի 5 տիտղոս, Լա լիգայի 4 չեմպիոնություն, «Արքայական գավաթի» 2 տիտղոս և Իսպանիայի սուպերգավաթի 4 տիտղոս:

Անհատական մակարդակում Կարվախալն ընդգրկվել է FIFpro 2024-ի խորհրդանշական հավաքականում, ստացել է ՖԻՖԱ 2024-ի The Best մрցանակը տղամարդկանց լավագույն տասնմեկյակում և ճանաչվել է Չեմպիոնների լիգայի 2024 թվականի եզրափակչի լավագույն խաղացող, որտեղ նա նաև գոլի հեղինակ էր դարձել:

Կարվախալն անցկացրել է 450 խաղ մեր թիմի կազմում, որոնցում խփել է 14 գոլ:

Իսպանիայի հավաքականի կազմում նա անցկացրել է 51 հանդիպում՝ 2024 թվականին հռչակվելով Եվրոպայի չեմպիոն, իսկ 2023 թվականին՝ Ազգերի լիգայի հաղթող:

«Ռեալ Մադրիդի» նախագահ Ֆլորենտինո Պերեսի խոսքերով. «Դանի Կարվախալը լեգենդ է և «Ռեալ Մադրիդի» ու նրա կանտերայի խորհրդանիշը: Նրա լուսանկարը մեր սիրելի Ալֆրեդո Դի Ստեֆանոյի հետ՝ «Ռեալ Մադրիդի» մարզական քաղաքի առաջին քարը դնելիս, ընդմիշտ կմնա բոլոր մադրիդիստների սրտերում և մեր ակումբի պատմության մեջ: Կարվախալը միշտ օրինակելի կերպով ներկայացրել է «Ռեալ Մադրիդի» արժեքները: Սա միշտ եղել է և կլինի նրա տունը»:

«Ռեալ Մադրիդը» Դանի Կարվախալին և նրա ընտանիքին մաղթում է ամենալավը նրա կյանքի այս նոր փուլում:

«Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտը այս շաբաթ օրը մեծարման երեկո կկազմակերպի նրա համար՝ լիգայի վերջին խաղի ժամանակ, որը կանցկացնի մեր թիմը: