Մբապեի՝ «Ռեալ» տեղափոխության մասին հայտարարությունից հետո Ռոդրիգոյի հանդեպ հետաքրքրվածությունը տրանսֆերային շուկայում աճել է։ Ակնհայտ է, որ բրազիլացին այժմ պետք է պայքարի հիմնական կազմում իր տեղի համար։
Marca-ի փոխանցմամբ, Գոեսի ծառայություններով լրջորեն հետաքրքրված են «Մանչեսթեր Սիթին» և «ՊՍԺ»-ն։ Ակումբները նույնիսկ շահավետ առաջարկներ են ներկայացրել ֆուտբոլիստին։ Սակայն աղբյուրի փոխանցմամբ, Ռոդրիգոն հստակ է իր որոշման մեջ, ( այն է՝ մնալ «Արքայական» ակումբում։
Բրազիլացին մի քանի անգամ հրապարակայնորեն հայտարարել է, որ ցանկանում է հանդես գալ «Ռեալի» կազմում։ Նա պատրաստ է մրցակցությանը, պատրաստ է պայքարել հիմնական կազմում իր տեղի համար նույնիսկ Մբապեի տեղափոխության պարագայում։
Նշվում է, որ ֆուտբոլիստը գալիք մրցաշրջանը կանցկացնի «Ռեալում», և դրանից է մեծապես կախված լինելու նրա ապագան հաջորդ տարի։
Հիշեցնենք, որ Ռոդրիգոն նախորդ մրցաշրջանում «Ռեալի» կազմում երրորդն է եղել ստացած խաղաժամանակով։ Նա զիջել է միայն Վալվերդեին և Ռյուդիգերին։ Նրա գործող պայմանագիրը «Արքայական» ակումբի հետ նախատեսված է մինչ 2028 թվականը։
Los Merengues, Realmadrid.am