Մադրիդի «Ռեալը» երեկ սեփական հարկի տակ 3-1 հաշվով առավելության հասավ «Լիվերպուլի» նկատմամբ։
«Սերուցքայինների» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի համար այդ խաղը 50-րդն էր ՉԼ-ում որպես մարզիչ։
Ընդամենը երկու մարզիչներ են «Ռեալի» ղեկին ՉԼ-ում ավելի շատ հանդիպումներ անցկացրել, քան Զիդանը։ Նրանք՝ են Միգել Մունյոսը (71) և Վիսենտե Դել Բոսկեն (60)։
Հիշեցնենք, որ Զիդանի գլխավորությամբ «Ռեալը» երեք անգամ նվաճել է ՉԼ-ի գավաթը՝ 2015/16, 2016/17, 2017/18 մրցաշրջաններում։
Los Merengues, Realmadrid.am