Հոդվածներ

Կլոպ. «Այստեղ չենք եկել վրեժի համար»
05.04.2021
2135 0

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը նույնպես կիսվել է մտքերով «Ռեալի» դեմ խաղից առաջ:

«Մոտիվացիաս ամենաբարձր մակարդակի վրա է գտնվում: Այս դիմակայությունը ոչ մի ընդհանուր բան չունի 2018 թվականի եզրափակչի հետ. այստեղ ենք, քանի որ ցանկանում ենք հաջորդ փուլի ուղեգիր նվաճել: Եթե այդ խաղից մեկ ամիս անց ինձ հարցնեին, թե արդյոք Ռամոսին կկանչեի ծննդյանս տոնակատարությունը, կպատասխանեի՝ ոչ: Իսկ հիմա կմտածեի, քանի որ դա շատ վաղուց է եղել. կրկնում եմ՝ այստեղ չենք եկել վրեժի ծարավով: Գտնվում ենք լավ մարզավիճակում ու հույս ունենք պահպանել այս իմպուլսը: »

Լսել եմ՝ շատերն ասում են, որ «Ռեալը» ֆավորիտ է. խնդիր չկա, «Լիվերպուլը» պատրաստ է լինել հավակնորդի դերում:

Աշխարհին ապացուցելու ոչինչ չունենք, սակայն մեր երկրպագուներին ցանկանում ենք ցույց տալ, որ այս մրցաշրջանում դեռ անելիք ունենք»,- գերմանացի մասնագետի խոսքերը փոխանցում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

«Ռեալ» - «Լիվերպուլ» հանդիպումը մեկնարկելու է այսօր՝ Երևանի ժամանակով 23:00-ին:

Fanat, Realmadrid.am



Ամենակարդացված