Մադրիդի «Ռեալի» ու «Պորտուի» լեգենդները բարեգործական հանդիպում կանցկացնեն «Սանտիագո Բեռնաբեուում»:
Հանդիպումը կկայանա մարտի 23-ին: Բոլոր միջոցերը կուղղվեն կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզով տառապող մարդկանց բուժմանն ու վերականգնմանը:
«Ռեալը» կներկայացնեն Ռաուլը, Իկեր Կասիլյասը, Ռոբերտո Կառլոսը, Սանտիագո Սոլարին, Էմիլիո Բուտրագենիոն, Կլարենս Զեդորֆը, Քրիստիան Կարեմբան: «Պորտուից» հանդես կգան Վիտոր Բայան, Ռիկարդու Կուարեժման, Ֆրանսիսկո Խոսե Ռոդրիգես դա Կոստան, Ռաուլ Մեյրելեշը, Բոսինգվան, Ռույ Բարոսը,, Մանիշեն ու Պեդրու Մենդեշը:
Fanat, Realmadrid.am