Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի՝ «Ռեալ» - «Լիվերպուլ» հանդիպումից առաջ տանտերերի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը կիսվել է սպասելիքներով:
«Մեզ համար սա եզրափակիչ է լինելու: Առջևում 180 րոպեանոց դիմակայություն է, սակայն, առաջին հերթին, պետք է մտածենք այս հանդիպման մասին:
Կլոպը գերազանց մասնագետ է՝ մեծ փորձով: Հիմա նա քաղում է ամբողջ մարզչական աշխատանքի պտուղները: «Լիվերպուլը» հիանալի ֆոտբոլիստներ ունի, ովքեր կարող են փոխարինել նրանց, ովքեր վնասվածք ունեն: Մենք նույնպես ունենք կորուստներ, սակայն չենք կենտրոնանում այդ փաստի վրա: «Ռեալը» ուժեղ է ցանկացած պարագայում»,- ֆրանսիացի մասնագետի խոսքերը փոխանցում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը::
Հիշեցնենք, որ «Ռեալ» - «Լիվերպուլ» խաղը կայանալու է այսօր՝ Երևանի ժամանակով 23:00-ին:
Fanat, Realmadrid.am