Հոդվածներ

Marca. «Ռեալը» երկար ժամանակ է, ինչ հետևում է Յոշկո Գվարդիոլին
22.12.2022
2427 0

Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է Յոշկո Գվարդիոլի ծառայություններով։ 

Marca-ի փոխանցմամբ, «Սերուցքայինները» տևական ժամանակ է, ինչ հետևում են «Լեյպցիգի» և Խորվաթիայի հավաքականի պաշտպանին։  Նրա ելույթները ստիպել են «Ռեալին» հավատալ, որ ապագայում նա կարող է դառնալ աշխարհի լավագույն պաշտպաններից մեկը։ 

Խնդիրն այն է, որ «Լեյպցիգը» չի շտապում Գվարդիոլի տրանսֆերային իրավունքները վաճառել, ուստի կարող է նրա տրանսֆերի համար մեծ գումարներ պահանջել։ 

Ավելի վաղ տեղեկություններ էին շրջանառվել, որ «Ռեալը» գերմանական ակումբին մոտ 90 մլն եվրո է առաջարկել, իսկ անձամբ ֆուտբոլիստին տարեկան մոտ 6 մլն եվրո։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված