«Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման ամփոփել է Լա լիգայի 20-րդ տուրի՝ «Ալավեսի» դեմ խաղը:
«Հիանալի հանդիպում էր, կարևոր՝ վստահության տեսանկյունից: Հարկավոր է շարունակել աշխատել այնպես, ինչպես նախկինում: Դժվարին շաբաթից հետո կրկին ճիշտ ուղու վրա ենք:
Այս ակումբում պատասխանատվության չափը միշտ էլ մեծ է եղել: Յուրաքանչյուր հանդիպման ժամանակ փորձում եմ օգնել խաղընկերներիս: Նրանք նույնպես ջանք չեն խնայում արդյունքի հասնելու համար»:
Չեմպիոնական մրցավազքի մասին.
«Կենտրոնանում ենք միայն մեր ելույթների վրա: Դեռևս վաղ է խոսել այդ մասին, քանի որ առջևում շատ խաղեր կան»,- ֆրանսիացու խոսքերը փոխանցում է Marca-ն:
Fanat, Realmadrid.am