Relevo. «Ռեալի» ներկայացուցիչները զայրացած են Կամավինգայի վնասվածքի պատճառով: Իրավիճակը կարող էր ավելի վատ լինել՝ կիսապաշտպանը չի պատռել ծնկի խաչաձև կապանները միայն իր ֆիզիկական պատրաստվածության շնորհիվ:
Արդյունքում, «սերուցքայինները» 2 ամսով զրկվել են իրենց լավագույն ֆուտբոլիստից այն բանից հետո, երբ նա ուղևորվել է Ֆրանսիայի հավաքականի ճամբար՝ մասնակցելու անիմաստ խաղերի, քանի որ նրանք արդեն նվաճել են Եվրո-2024-ի ուղեգիր և առաջիկա խաղերում մրցակիցն ընդամենը Ջիբրալթարն ու Հունաստանն են:
Սպասվում է, որ Կամավինգան բաց կթողնի «Կադիսի», «Նապոլիի», «Գրանադայի», «Բետիսի», «Ունիոն Բեռլինի», «Վիլյառեալի», «Ալավեսի», «Մալյորկայի» և Իսպանիայի գավաթի խաղարկության առաջին փուլը, ինչպես նաև հարցականի տակ է «Ատլետիկոյի» դեմ երկրի սուպերգավաթի հանդիպումը: