Էրլինգ Հոլանդի ֆինանսական պահանջները կարող են հետաձգել նրա տեղափոխությունը «Արքայական» ակումբ գալիք ամռանը։
Նշվում է, որ ֆուտբոլիստը ցանկանում է իր նոր ակումբի կազմում տարեկան 31.2 մլն ֆունտ ստերլինգ աշխատավարձ ստանալ։
Ներկա պահին Հոլանդի տրանսֆերային արժեքը գնահատվում է մոտ 150 մլն ֆունտ ստերլինգ։
Դա նշանակում է, որ նորվեգացու հետ 5-ամյա պայմանագիրը նոր ակումբի համար մոտ 300 մլն ֆունտ ստերլինգ կարժենա։
Եթե այս ամենը համապատասխանում է իրականությանը, ապա աշխարհում ընդամենը մի քանի ակումբներ կարող են իրենց նման տրանսֆեր թույլ տալ։
Հաշվի առնելով, որ «Ռեալում» ներկա պահին ֆինանսական լուրջ խնդիրներ կան, կարելի է ասել, որ ամռանը «Սերուցքայինները» դժվար թե կարողանան իրենց նման գործարք թույլ տալ։
Los Merengues, Realmadrid.am