Լա լիգայի 25-րդ տուրում «Ռեալը» հյուրընկալվեց «Ռայո Վալյեկանոյին»: Գրանցվեց արդյունավետ ոչ-ոքի՝ 1-1:
«Ռեալ Մադրիդը» Լա լիգայում 18 խաղ անընդմեջ չի պարտվում (14 հաղթանակ և 4 ոչ–ոքի), որից գոլ չի խփել միայն «Ռայո Վալյեկանոյի» դեմ առաջին խաղում։
Խոսելուն Մորատայից ի վեր առաջին իսպանացին է, որը 8+ գոլ է խփել «Ռեալի» առաջին 25 խաղում՝ Լա լիգայի մեկ մրցաշրջանի շրջանակներում։
Կրոսը 450–րդ հանդիպումն է անցկացրել «Ռեալ Մադրիդի» կազմում։
«Ռեալ Մադրիդը» Պրիմերայի այս մրցաշրջանում առաջին գոլը բաց թողեց ստանդարտից։