Ընթացիկ մրցաշրջանի մեկնարկից անցել է մոտ 5 ամիս, սակայն «Ռեալը» պարտվել է Սուպերգավաթի խաղարկությունում, դուրս մնացել Գավաթի խաղարկությունից, ինչպես նաև տեսականորեն կորցրել Իսպանիայի չեմպիոն դառնալու շանսերը՝ միավորների մեծ տարբերությամբ հետ մնալով «Ատլետիկոյից»:
Զիդանի գլխավոր հույսը Չեմպիոնների լիգայում հաղթելն է:
Ֆրանսիացի մասնագետը որոշել է հետևողական լինել այն պլանին, որն արդյունք ապահովեց դեկտեմբերին. որոշվել է ՉԼ-ում ելույթների ընթացքում հիմնվել 14 ֆուտբոլիստի վրա: Այս մասին հաղորդում է AS-ը:
«Կորիզը» կազմելու է 9 ֆուտբոլիստ. Կուրտուա, Ռամոս, Կազեմիրո, Մոդրիչ, Կրոս, Բենզեմա, Ազար, Վարան, Մենդի:
Հնարավոր խաղաժամանակի 45%-ը կտրամադրվի Վալվերդեին, 42%-ը՝ Վինիսիուսին: 14-ից 3 խաղացողի անուն չի նշվում:
Մինչև 1/8 եզրափակչի՝ «Ատալանտայի» հետ հանդիպումը, «սերուցքայինները» պետք է հանդիպեն «Ուեսկային», «Խետաֆեին», «Վալենսիային» ու «Վալյադոլիդին»:
Fanat, Realmadrid.am