Ավելի վաղ իսպանական մամուլում տեղեկություն հայտնվեց, որ «Ռեալում» չեն դիտարկում Կրիշտիանու Ռոնալդուի վերադարձը:
Ինչպես հաղորդում է AS-ը, Մադրիդում այդ կերպ ցանկանում են ազդել թուրինյան ակումբի գնային քաղաքականության վրա: Բացի այդ, տեղեկություն կա, որ Ֆլորենտինո Պերեսը պայման է դրել պորտուգալացու առջև. ոչ ոք չի պատրաստվում նրան վճարել այնքան աշխատավարձ (31 մլն եվրո), որքան ստանում է «Յուվենթուսում»: Պերեսը դա չի արել 2018-ին (երբ Ռոնալդուն հեռացավ), չի անի նաև հիմա:
Միևնույն ժամանակ «սերուցքայինները» պատրաստ են տարեկան 25 մլն եվրո վճարել Ռոնալդուին, որը նրան կրկին կդարձնի «արքայական» ակումբի ամենաբարձր վարձատրվող խաղացողը:
Վերջին խոսքը 36-ամյա ֆուտբոլիստին է, ու համաձայնություն ստանալու դեպքում՝ բանակցություններն ավելի սեղմ շրջանակ կտեղափոխվեն:
Ա Սերիայի ընթաիցկ մրցաշրջանում Ռոնալդուն անցկացրել է 24 հանդիպում ու դարձել 23 գոլի հեղինակ:
Fanat, Realmadrid.am