• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • Ռոդրիգոն մեկնաբանել է «Բենֆիկայի» դեմ խաղում ստացած կարմիր քարտը

Հոդվածներ

Ռոդրիգոն մեկնաբանել է «Բենֆիկայի» դեմ խաղում ստացած կարմիր քարտը
30.01.2026
1729 0

Մադրիդի «Ռեալ»  խաղացող Ռոդրիգոն մեկնաբանել է «Բենֆիկայի» հետ հանդիպմանը ստացած կարմիր քարտը։ 

–Երեկ ես չափից շատ էի  տարվել ժամանակ ձգելու վերաբերյալ բողոքներով։ Սովորաբար ես այդպես չեմ վարվում։ «Ռեալ Մադրիդում» հանդես գալու ընթացքում ինձ երբեք չեն հեռացրել խաղադաշտից, և լիովին գիտակցում եմ դրա հետևանքները։

Ներողություն եմ խնդրում երկրպագուներից, ակումբից, իմ թիմակիցներից և մարզչից։ Մենք կմնանք միասնական և կշարունակենք պայքարել այս զինանշանի և այս Չեմպիոնների լիգայի համար։

Հիշեցնենք, որ մադրիդյան գրանդը հյուրընկալվելիս պարտվել էր 2:4 հաշվով ու ՃԼ-ի փլեյ-օֆֆի ուղեգրի համար կմասնակցի անցումային խաղերի։

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված