Կարլոս Էսպին, ով խփեց «Էլչեի» դեմ խաղի հաղթական գոլը, հանդիպումից հետո կիսվել է իր տպավորություններով։
«Ես շատ ուրախ եմ, ամենաերջանիկ մարդն աշխարհում։ Ես փորձում եմ հնարավոր բոլոր ճանապարհներով օգնել թիմին և ամեն անգամ, երբ դուրս եմ գալիս խաղադաշտ, ներդնում եմ ողջ ուժերս։ Նման կերպով մեկնարկելը երազանք էր։ Սրանով ոչինչ չի ավարտվում։ Մենք առաջ ենք գնալու և առջևում մեզ կիրակնօրյա հանդիպում է սպասվում»։
Մբապեի մասին.
«Նա աներևակայելի ֆուտբոլիստ է, և մենք դա տեսնում ենք բոլոր մարզումներին և խաղերին։ Այս անգամ նա ինձ գոլ նվիրեց, և ես երջանիկ եմ դրա համար». նշել է Էսպին։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն