Անտոնիո Ռյուդիգերն ու Լուկաս Վասկեսը մկանային խնդիրներ ունեն «Բարսելոնայի» դեմ խաղից հետո։
Երկու ֆուտբոլիստներն էլ ամբողջությամբ մասնակցեցին «Կլասիկոյին»։
Marca-ի փոխանցմամբ, գերմանացու վիճակը փոքր-ինչ ավելի բարդ է, քան Վասկեսինը։
Սպասվում է, որ երկու ֆուտբոլիստներն էլ առաջիկայում բուժզննում կանցնեն, որպեսզի հստակեցվի վնասվածքների լրջության աստիճանը։ Դրանից հետո պարզ կլինի նաև նրանց մասնակցությունը առաջիկա մարզումներին։
Los Merengues, Realmadrid.am