«Ռեալն» ու Տիբո Կուրտուան սկսել են նոր պայմանագրի շուրջ բանակցությունները։
As-ի տեղեկություններով, կողմերը մոտ են համաձայնության գալուն, իսկ նոր պայմանագիրը նախատեսված է մինչ 2028 թվականը։
Նշվում է, որ այս դեպքում ակումբը չի սպասի մրցաշրջանի եզրափակիչ հատվածին, ինչպես նախկինում արել է այլ տարեց ֆուտբոլիստների դեպքում։
Իրավիճակի վերլուծությունը ցույց է տվել, որ այս պահին շուկայում շատ բարդ է գտնել ուժեղ դարպասապահ, և քանի դեռ Կուրտուան իր ներկայիս խաղամակարդակին է, ակումբը այլ տարբերակներ չի փնտրի։
«Ռեալում» վստահ են, որ բելգիացին ավելի քան վաստակել է նոր պայմանագիրը, և հավատում են, որ նա դեռ բավարար ուժեր ունի բարձր մակարդակով հանդես գալու համար։
Անձամբ դարպասապահն էլ ուրախ կլինի շարունակել ելույթները «Արքայական» ակումբում։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն