«Ինտերի» լեգենդար ավագ Խավիր Զանետին պատմել է, որ իր կարիերայի ընթացքում հնարավորություն է ունեցել տեղափոխվել «Արքայական» ակումբ։
«Ժամանակին շատ մոտ էի «Ռեալ» տեղափոխվելուն և հպարտ էի, որ իմ ծառայություններով հետաքրքրված է նման մակարդակի ակումբ։ Բայց բոլորը գիտեին իմ պատմությունը և գիտեին, որ իմ «Ինտերը» իմ տունն է։
«Ինտերը» նույնպես մեծ պատմություն ունեցող ակումբ է, և ես ինձ ասոցացնում եմ այդ ակումբի հետ։ Ես չէի ցանկանում այդ թիմից հեռանալ, քանի որ ես ավագն էի ու դա մեծ պատասխանատվություն էր։ Եվ ես մնացի». նշել է Զանետին։
Los Merengues, Realmadrid.am