Վաղը երեկոյան Մադրիդի «Ռեալը» սկսելու է իր ելույթները ՉԼ-ի 2026/27 մրցաշրջանում։ Մրցաշարը «Սերուցքայինների» համար մեկնարկելու է «Ինտերի» դեմ տնային խաղով, որը սպասարկելու է Մայքլ Օլիվերի գլպավորած մրցավարական անձնակազմը։
Մինչ այս անգլիացի մրցավարը 5 անգամ է հնարավորություն ունեցել սպասարկելու «Ռեալի» մասնակցությամբ հանդիպում։
Ստորև ներկայացնում ենք այդ հանդիպումները.
«Ռեալ Մադրիդ» - «Յուվենթուս» (1-3). ՉԼ-ի 2017/18 մրցաշրջան 1/4 եզրափակչի պատասխան հանդիպում։
«Ռեալ Մադրիդ» -«Այնտրախտ» (2-0). ՈՒԵՖԱ-ի սուպերգավաթ 2022։
«Բրագա» - «Ռեալ Մադրիդ» (1-2). ՉԼ-ի 2023/24 մրցաշրջան խմբային փուլ։
«Օլիմպիակոս» - «Ռեալ Մադրիդ» (3-4). ՉԼ-ի 2025/26 մրցաշրջան առաջին փուլ։
«Ռեալ Մադրիդ» - «Բավարիա» (1-2). ՉԼ-ի 2025/26 մրցաշրջան 1/4 եզրափակչի առաջին խաղ։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն