Այսօր «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում «Ռեալը» կմրցի «Սոսյեդադի» հետ։ Հանդիպումը տեղի կունենա Երևանի ժամանակով 23։00-ին։
Թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն հարցին, թե կկարողանա՞ն այն հանգստությունն ու հավասարակշռվածությունը, որ հիմա ունեն, պահել ողջ մրցաշրջանի ընթացքում, պատասխանել է.
«Ես արդեն տարիներ շարունակ ինձ ավելի հանգիստ եմ զգում և ավելի լավ եմ վերահսկում իմ զգացմունքները։ Այդ տեսանկյունից՝ այո։ Բայց դեռ չգիտեմ, թե ինչպես հաղթահարեմ անխուսափելիորեն առաջացող դժվարություններն ու հիասթափությունները։
Ես այստեղ ծույլ մարդկանց չեմ տեսել։ Ծույլ մարդիկ ինձ դուր չեն գալիս։ Ես ուզում եմ, որ նրանք քրտնաջան աշխատեն «Ռեալ Մադրիդի» համար։ Եվ ես տեսնում եմ մարդկանց, ովքեր ցանկանում են անել ամեն ինչ, ինչ իրենց ուժերի սահմաններում է։ Հնարավոր է՝ նրանք պաշտպանում են ինձ իմ մութ կողմից»։
Silent Striker, Realmadrid.am
Հայերեն