«Ռեալը» մրցաշրջանը մեկնարկեց հաղթանակով։ «Էսպանյոլի» դեմ խաղից հետո Տիբո Կուրտուան կիսվել է իր տպավորություններով։
«Կարլոս Էսպին իսկական գազան է: Մարզումների ժամանակ նրան հետևելը, երբ նա պայքարում է Կոնատեի, Ռյուդիգերի և մյուս տղաների դեմ, տպավորիչ է: Նա տաղանդավոր է, շատ ուժեղ և մի խաղացող, որին մենք չունեինք կազմում: Նա Խոսելու կրտսերն է, ինչպես մենք ենք նրան անվանում: Նա դաշտ է դուրս գալիս հենց այսպիսի պահերի համար: Պահեստայինների նստարանից խաղի մեջ մտնելու ազդեցությունը կարող է նույնքան մեծ լինել, որքան մեկնարկային կազմում խաղացողներինը»:
«Բոլորը շարժվում են նույն ուղղությամբ, քրտնաջան ու լավ մարզվում են՝ խաղի հստակ ընկալմամբ: Դաշտում մենք պետք է փորձենք բարելավել այն, ինչ պահանջում է Մոուրինյուն, և հավատարիմ մնալ ծրագրին, ինչը թերևս կատարյալ չարեցինք առաջին խաղակեսում: Ամեն ինչ աստիճանաբար կբարելավվի: Ամենատպավորիչը դաշտում տիրող կարգապահությունն է»։
Մոուրինյուի վերաբերմունքը.
«Երկու շաբաթ անց դեռ վաղ է ասել: Մենք պետք է մի փոքր սպասենք մրցաշրջանի ընթացքին, բայց ճիշտ է, որ նա մի փոքր ավելի հանգիստ է, ավելի փորձառու, գուցե ավելի հավասարակշռված: Նա դեռ նույն մարդն է, ով պահանջում է բնավորություն, լավ մարզումներ և կարգապահություն: «Չելսիում» ես ունեցել եմ իմ տարաձայնությունները նրա հետ, և դա նորմալ էր. ես այդպիսին էի, նա նույնպես: Ես սիրում եմ ուղղամիտ մարդկանց: Այդպես ես առաջ շարժվում: Նա այնպիսի մարզիչ է, ով ասում է ամեն ինչ այնպես, ինչպես կա, և երբեմն դու կարող ես այլ կերպ մտածել, բայց եթե ասում ես այն, ինչ մտածում ես, առաջադիմում ես»։
Հաղթելու անհրաժեշտությունը.
«Երբ խաղում ես «Ռեալ Մադրիդում», ամեն տարի քեզնից տիտղոսներ են պահանջում: Եվ հատկապես այն բանից հետո, երբ մեկուկես տարի ոչինչ չես հաղթել, իսկ երկու տարի՝ ոչ մի կարևոր բան: Սա այն ճնշումն է, որը մենք ունենք, և մենք դա գիտենք։ Ահա, թե ինչ է նշանակում խաղալ «Ռեալ Մադրիդում», և թիմի յուրաքանչյուր խաղացող դա հասկանում է»։
Դիոմանդե.
«Նա մի խաղացող է, ով դեռ կարճ ժամանակ է, ինչ մարզվում է: Մարզումների ժամանակ նա շատ ուժեղ է երևում, շատ արագ, լավ տեխնիկայով։ Նա պետք է գտնի իր տեղը։ Հեշտ չէ խաղադաշտ դուրս գալ 20 կամ 30 րոպեով, բայց քայլ առ քայլ պետք է առաջ գնալ: Կարծում եմ, որ նա շատ բան կարող է տալ թիմին». նշել է բելգիացի դարպասապահը։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն