Հոդվածներ

Մբապե, մնա՛ Փարիզում
23.08.2023
2235 0

AS-ի փոխտնօրեն Թոմաս Ռոնսերոյի կարծիքը

«Մբապեն «Ռեալի» հավերժ երկրպագու է, որն ամբողջ կյանքում արել է ամեն հնարավորը՝ երբեք իր երազանքների ակումբ չտեղափոխվելու համար: Լիգա 1-ի նախորդ տուրում չամաչեց «Թուլուզի» դեմ խփած գոլը տոնել հետևյալ բառերով՝ «Մենք մնում ենք այստեղ»:

Լավ Կիլիան, եթե քեզ այդքան հետաքրքիր է մի թիմի կազմում 11-մետրանոցից գոլ խփել, որը 6 տարի քեզ չկարողացավ տալ Չեմպիոնների լիգայի ոչ մի տիտղոս և, բնականաբար, «Ոսկե գնդակ», եթե դու նախընտրում ես հետագայում նույնպես ծառայել նրանց, ովքեր քեզ չէին հայտավորել մինչմրցաշրջանային հավաքին՝ մեղադրելով հավատարիմ չլինելու մեջ, եթե դու որոշել ես գրկել Ալ-Խելաիֆիին, ով քեզ նետել էր «անպիտան» ֆուտբոլիստների հետ մարզվելու, ապա դրանից հետո դու պետք է միայնակ գլուխ հանես ստեղծված իրավիճակից:

Աշխարհում կան այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Մոդրիչը, Կրոսը, Բելինգեմը, Վինին, Ռոդրիգոն....որոնք հայտնի են նրանով, որ հրաժարվել են մեծ գումարներից՝ հանուն իրենց անձնական և պրոֆեսիոնալ ցանկությունների: Գումարը միջոց է երջանիկ ապրելու համար, բայց մեծագույն նպատակ չէ:

Կան նաև այլ մարդիկ, որոնց վարկանիշը գլխավորում եք դուք, հարգելի Կիլիան: Այդ մարդիկ ունակ չեն կյանքում երկու քայլ անել առանց հաշվիչի և կասսայի ապարատի: Ես չգիտեմ, թե ինչով կարելի է զբաղվել 24 տարեկանում, ինչի համար են պետք այդքան մեծ գումարներ: Երբ ես քո տարիքում էի, զբաղվում էի նրանով, ինչից իրոք հաճույք էի ստանում և շատ ուրախ էի հասարակ աշխատավարձից:

Այնպես որ, մնա Փարիզում»: