Հոդվածներ

Ալեգրին խոստովանել է, որ մերժել է «Ռեալի» առաջարկը
23.03.2021
1982 0

«Յուվենթուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին խոստովանել է, որ 2018 թվականին մոտ է եղել «Ռեալը» գլխավորելուն:

«Այո, ես առաջարկ եմ ունեցել «Ռեալի» կողմից, սակայն «Յուվենթուսին» խոսք էի տվել, որ մնալու եմ: Դա «սերուցքայինների» միակ առաջարկն էր, որն էլ մերժեցի:

Թուրին վերադառնալու մասին այս պահին խոսելն անիմաստ է. այնտեղ աշխատում է Անդրեա Պիրլոն»,- եզրափակել է իտալացի մասնագետը:

Ավելի վաղ նշվում էր, որ Ալեգրին կարող է գլխավորել «Նապոլին»:

Fanat, Realmadrid.am


Ամենակարդացված