Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Թոնի Կրոսը, որը միացել է Գերմանիայի հավաքականին՝ ԱԱ 2022-ի ընտրական մրցաշարի՝ մարտին կայանալիք խաղերին մասնակցելու, վնասվածք է ստացել:
Գերմանիայի ֆուտբոլային միության պաշտոնական կայքը հաղորդում է, որ 31-ամյա կիսապաշտպանն աջ ոտքի մկանային վնասվածք ունի և չի կարող մասնակցել հավաքականի առաջիկա խաղերին:
Կրոսը, որն այժմ Դյուսելդորֆում է, կվերադառնա Մադրիդ:
«Հիասթափեցնող է, որ չեմ կարող օգնել հավաքականիս առաջիկա օրերին, բայց անհամբերությամբ եմ սպասում այս մարզաշապիկն ամռանը կրելուն»,- գրել է Կրոսը Թվիթերում:
Fenomeno, Realmadrid.am