Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում Մադրիդի «Ռեալը» 2-4 հաշվով պարտվեց «Ատլետիկոյին»:
«Հոգնածությու՞նը, հիմա դա նշանակություն չունի: Մենք ինտենսիվ, 120 րոպեանոց հանդիպում անցկացրինք և հավասար հանդիպում անցկացրինք ուժեղ մրցակցի դեմ: Մենք լավ զգացողությամբ ենք հեռանում, սակայն երջանիկ չենք: Արեցինք այն ամենն, ինչ կարող էինք, լավ հանդես եկանք, սակայն մրցակիցը նույնպես լավն էր»:
«Իրացու՞մը, մենք երկու գոլ ենք խփել, ինչպես նաև երկու անգամ հարվածել դարպասաձողին: Մեր մի գոլը չհաշվեցինք: Ինչպես արդեն ասացի՝ արել ենք այն ամենն, ինչ կարող էինք: Հնարավոր է՝ կարող էինք ավելին և ավելի լավ ղեկավարել գնդակը հավասար հաշվի ժամանակ»:
«Չգիտեմ՝ արդյոք արդա՞ր է մեր դուրս մնալը: Ոչ ոք նման խաղից հետո արժանի չէր պարտության, բայց մենք պարտվեցինք: Պետք է դա ընդունել և առաջ շարժվել: Մենք ներդրեցինք ամբողջ ուժերը»:
Ոչ շահեկան իրավիճակում էինք, քանի որ «Ատլետիկոն» մեկ շաբաթ ուներ այդ խաղին պատրաստվելու համար: Թիմը պայքարեց 120 րոպե և հոգնածություն չէր նկատվում:
«Առաջին կեսում Վինիսիուսի համար ավելի դժվար էր, սակայն երկրորդում լավ խաղամակարդակ ցուցադրեց՝ մասնակցելով գոլին և մշտապես ճնշում էր մրցակցին: Նա գոլ չխփեց, սակայն լավ հանդիպում անցկացրեց»:
«Դեղին քարտ մրցավարի հետ վիճելու համա՞ր, Վինիսիուսը դասեր կքաղի դրանից»:
Վինիսիուսի և Սիմեոնեի վե՞ճը, չգիտեմ՝ ինչ է տեղի ունեցել: Ցանկանում եմ միայն նրա խաղի մասին խոսել»:
«Լունինի խա՞ղը, չեմ ցանկանում անհատական վերլուծություն կատարել: Հավասար հաշվի ժամանակ բոլորս էլ կարող էին ավելի լավ խաղալ, բայց մենք սկսեցինք ռիսկի դիմել և պատանեկան մաքսիմալիզմ դրսևորել»:
«Ալմերիայի» դեմ կխաղա Կեպան»:
«Նաչոն և Կամավինգան փոխարինվեցին հոգնածության պատճառով»: