Հոդվածներ

Մոուրինիոն մեկնաբանել է «Ֆիորենտինայի» դեմ ոչ ոքին
02.08.2026
95 0

«Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է իր թիմի ոչ-ոքին «Ֆիորենտինայի» հետ ընկերական խաղում (2:2): Խաղը կայացել է ավստրիական Կլագենֆուրտի «Վերտերզեե» մարզադաշտում:

«Ես տեսա «Ռեալին» երեք դեմքով՝ թարմ, հոգնած և ծայրահեղ հոգնած: Թարմ թիմը շատ լավ էր խաղում, առաջին խաղակեսում հաշիվը 2:1 էր: Առաջին խաղակեսն այնքան որակյալ էր, որ հանգիստ կարող էինք հաղթել 3:0 կամ 4:0 հաշվով:

Հետո խաղն ավելի բարդացավ, նրանք ճնշում գործադրեցին մեզ վրա, և հայտնվեց երկրորդ դեմքը: Խաղը տուգանային հրապարակում երկու երիտասարդ խաղացողների հետ, ինչպիսիք են Խոան Մարտինեսը և Մարիո Ռիվասը… ովքեր ֆանտաստիկ հանդիպում անցկացրին, բայց ֆիզիկապես դեռ այն մակարդակի վրա չեն, որ խաղան այնպիսի հսկայի դեմ, ինչպիսին Մոյզե Քինն է:

Եվ երրորդ դեմքը, որն ինձ շատ դուր եկավ՝ ծայրահեղ հոգնած թիմ էր, բայց թիմն այնուամենայնիվ կարողացավ միասնական մնալ և վերականգնել վերահսկողությունը խաղի նկատմամբ: Դյումֆրիսը և Էնդրիկը մարզվել էին երեք օր և խաղացին ավելի քան 70 րոպե: Ֆանտաստիկ ջանքեր, որոնք ինձ համար շատ մեծ նշանակություն ունեն: Ես շնորհակալություն հայտնեցի նրանց այն ամենի համար, ինչ տվեցին մեզ: Ինձ ամեն ինչ դուր եկավ», — Մոուրինյոի խոսքերն է մեջբերում AS-ը:

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված