«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ամփոփել է «Սելթիկի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի մեկնարկային տուրի խաղը:
Հիշեցնենք, որ «Սերուցքայիններն» արտագնա հաղթանակ էին տոնել 3-0 հաշվով:
«Խաղում էինք մի թիմի դեմ, որը շատ ինտենսիվ էր գործում: Ստիպված էինք համբերել. առաջին կեսում արագությունը չէր բավականացնում, սակայն երկրորդում ամեն ինչ իր տեղն ընկավ: Սա իդեալական հանդիպում էր Էդենի համար: Հույս ունեմ՝ այսպես կշարունակի: Կրոսը հիանալի է տիրում գնդակին, պահում այն, և նրա այդպիսի գործողություններն ազատություն են տալիս խաղընկերներին»,- եզրափակել է «Պապա Կառլոն»:
Հաջորդ խաղում Լա լիգայի շրջանակում «Սերուցքայիններն» ընդունելու են «Մալյորկային»: Խաղը մեկնարկելու է սեպտեմբերի 11-ին՝ Երևանի ժամանակով 16:00-ին:
Fanat, Realmadrid.am