Գերմանացին կգլխավորի ակումբը, եթե իտալացին որոշի հաջորդ ամառ հեռանալ։
The Athletic-ը հայտնում է, որ ապագայում Թոմաս Տուխելը կարող է հայտնվել Լա լիգայում։ Գերմանացի մասնագետը կարող է փոխարինել Անչելոտիին, եթե փորձառու մարզիչը որոշի ամռանը հեռանալ «Ռեալից»։
Այն փաստը, որ Տուխելը Անչելոտիի հակապատկերն է՝ նրան դարձնում է շատ հավանական թեկնածու։
49-ամյա մարզիչը «Չելսիից» հեռացվելու հետո առանց աշխատանքի է։ Նրա ամենալուրջ հաջողությունը լոնդոնցիների հետ ՉԼ-ի 2020/21 մրցաշրջանի տիտղոսը նվաճելն էր։
Այս պահին հավանական չի թվում, որ «Ռեալը» ծրագրում է բաժանվել Կառլո Անչելոտիից։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականը և «Սերուցքայինները» ուրախ կլինեին այն երկարաձգել։