«Ռեալը» շուտով կսկսի աշխատանքները Ռոդրիի տրանսֆերի ուղղությամբ։
Մադրիդյան ակումբը «Մանչեսթեր Սիթիին» 30-ամյա կիսապաշտպանի տրանսֆերի համար պաշտոնական առաջարկ կուղարկի այն բանից հետո, երբ ավարտին կհասցնի «Լեյպցիգի» ֆուտբոլիստ Յան Դիոմանդեի տրանսֆերը, հայտնում է Marca-ն։
«Ռեալում» մեծանում է լավատեսությունը իսպանացի կիսապաշտպանի հնարավոր ձեռքբերման վերաբերյալ։ «Սերուցքայինների» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կիսապաշտպանության ուժեղացումն անհրաժեշտ քայլ է համարում և Ռոդրիին տեսնում է որպես լավագույն թեկնածու։
«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը հավանություն է տվել այս գործարքի իրականացմանը։ Նշվում է, որ «Սիթին» կհամաձայնի Ռոդրիի հեռանալուն, եթե խաղացողն ինքը նման որոշում կայացնի։ «Քաղաքաբնակները» չեն ցանկանում ստիպել նրան երկարաձգել պայմանագիրը, որն ավարտվում է 2027 թվականին։
Իրավիճակին ծանոթ աղբյուրները կարծում են, որ անգլիական ակումբը պատրաստ է բանակցություններ վարել «Ռեալի» հետ։ Հնարավոր տրանսֆերի արժեքը գնահատվում է 50-60 միլիոն եվրո։ ԱՊԼ-ի նախորդ մրցաշրջանում Ռոդրին անցկացրել է 21 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։ ԱԱ-2026-ում նա մասնակցել է Իսպանիայի հավաքականի բոլոր ութ խաղերին և ճանաչվել մրցաշարի լավագույն խաղացող։
Los Merengues, Realmadrid.am
Հայերեն