Էդեն Ազարը, Տիբո Կուրտուան ու Ֆեդե Վալվերդեն վերադարձել են Մադրիդ:
Երեկ այս ֆուտբոլիստները բուժզննում են անցել ու արդեն կարող են սկսել միջմրցաշրջանային պատրաստության փուլը:
Այս պահին Կարլո Անչելոտիի տրամադրության տակ առաջին թիմի 20 ֆուտբոլիստ կա:
Հիշեցնենք, որ Կարիմ Բենզեման վարակվել էր կորոնավիրուսով ու գտնվում է ինքնամեկուսացման մեջ: Միլիտաոն, Վինիսիուսն ու Կազեմիրոն դեռ արձակուրդում են, քանի որ մասնակցել են Ամերիկայի Գավաթի խաղարկությանը:
Ասենսիոն, Վալյեխոն, Կուբոն ու Սեբալյոսը մասնակցում են Օլիմպիական խաղերին:
Fanat, Realamdrid.am