Կարիմ Ադեյեմին գերմանական ֆուտբոլի նոր ծագող աստեղրից մեկն է։ «Բավարիայի» 19-ամյա սանը ներկա պահին հանդես է գալիս «Զալսբուրգի» կազմում, որտեղ իր ցուցադրած խաղով գրավել է մի շարք եվրոպական թոփ ակումբների ուշադրությունը։
SPORT1-ի փոխանցմամբ, նրա ծառայություններով հետաքրքրված են «Ռեալը» և «Ատլետոիկոն»։ Նշվում է, որ ֆուտբոլիստի գործակալը արդեն հանդիպում է ունեցել թիմերի ներկայացուցիչների հետ՝ քննարկելու իր հաճախորդի հետագա կարիերան։
Ադեյեմին անցկացրած 21 խաղերում դարձել է 14 գոլի հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am