Հոդվածներ

Սկիրա. Ռոդրին պայմանագիր է համաձայնեցրել «Ռեալի» հետ
23.07.2026
59 0

«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին մերժել է ակումբի կողմից առաջարկվող նոր պայմանագիրն ու համաձայնություն ձեռք բերել «Ռեալի» հետ։ Այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։ 

«Ռոդրին և Մադրիդի «Ռեալը» համաձայնության են հասել պայմանագրի շուրջ, և «Սերուցքայինները» կփորձեն տրանսֆերի հարցում «Մանչեսթեր Սիթիի» հետ դաշինք կնքել։ Անգլիական ակումբը ցանկանում էր պահել նրան թիմում և նոր պայմանագիր էր առաջարկել, սակայն իսպանացին մերժել է այն». գրել է Սկիրան։

Պրեմիեր լիգայի նախորդ խաղարկությունում Ռոդրին մասնակցել է 21 հանդիպման ու դարձել 1 գոլի հեղինակ։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված