Հոդվածներ

Ռոմանո. «Ռեալն» ավարտին է հասցրել Դիոմանդեի գործարքը
26.07.2026
108 0

19-ամյա վինգեր Յան Դիոմանդեն «Լեյպցիգից» կտեղափոխվի «Ռեալ»։ Այս մասին հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Մադրիդցիները բունդեսլիգան ներկայացնող ակումբի հետ վերջնական համաձայնության են եկել տրանսֆերի շուրջ։ Գործարքի արժեքը կգերազանցի 100 միլիոն եվրոն։

Այս շաբաթ Դիոմանդեն կմեկնի Մադրիդ, որտեղ կանցնի բժշկական հետազոտություն և պայմանագիր կկնքի «Ռեալի» հետ՝ նախատեսված մինչև 2031 թվականի հունիսը։

Վինգերը «Լեյպցիգում» հանդես է գալիս 2025 թվականի ամառվանից։ Բունդեսլիգայի մեկնարկային մրցաշրջանում նրա հաշվին կա 12 գոլ և 8 գոլային փոխանցում։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված