• Գլխավոր
  • /
  • Հոդվածներ
  • /
  • The Telegraph. «Արսենալը» պատրաստ է իր համար ռեկորդային աշխատավարձ վճարել Վինիսիուսին

Հոդվածներ

The Telegraph. «Արսենալը» պատրաստ է իր համար ռեկորդային աշխատավարձ վճարել Վինիսիուսին
26.07.2026
66 0

«Արսենալը» պատրաստ է Վինիսիուս Ժունիորին դարձնել ակումբի պատմության ամենաբարձր վարձատրվող խաղացողը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Զինագործները» դիտարկում են բրազիլացի վինգերին ձեռք բերելու հնարավորությունը՝  այն դեպքում, եթե նա հրաժարվի երկարաձգել «Ռեալի» հետ պայմանագիրը, որն ավարտվում է 2027 թվականի ամռանը։ Ընդ որում, մադրիդցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն դեմ է խաղացողի վաճառքին։

The Telegraph-ի տվյալներով՝ «Արսենալը» պատրաստ է Վինիսիուսին շաբաթական ավելի քան 400 հազար ֆունտ ստերլինգ (տարեկան 20,8 միլիոն ֆունտ) վճարել, ինչը կդառնա ակումբի պատմության ամենախոշոր պայմանագիրը։

Հաղորդվում է, որ լոնդոնցիները պատրաստ են դիտարկել վինգերին ձեռք բերելու ցանկացած հնարավորություն, և գործարքի ֆինանսական կողմը ակումբի համար խնդիր չի հանդիսանա։

Հիշեցնենք, որ Մեսութ Օզիլը և Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը «Արսենալում» վաստակում էին շաբաթական 350 հազարական ֆունտ ստերլինգ։ Բուկայո Սակայի աշխատավարձը նոր պայմանագրի կնքումից հետո բարձրացել է՝ հասնելով շաբաթական 365 000-ի։

Los Merengues, Realmadrid.am


Ամենակարդացված