Մադրիդի «Ռեալը» փոխել է իր դիրքորոշումը «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրիի հնարավոր ձեռքբերման վերաբերյալ։ Ակումբը` «ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու ցանկություն չունենալու ռեժիմից անցել է գործարքին մասնակցելու պատրստակամության»։ X-ի սոցիալական ցանցի իր էջում այս մասին հայտնել է Ռոման Ալվարես դե Մոնը։
Աղբյուրի համաձայն՝ «Լոս Բլանկոսը» խնդիր չի ունենա 30-ամյա ֆուտբոլիստի հետ անձնական պայմանագրի պայմաններին համաձայնելու հարցում։ Ռոդրին կկատարի գործարքի իր մասը՝ միանալով «Ռեալին»։ Ընդգծվում է, որ «Արքայական ակումբը» Ռոդրիի համար «Մանչեսթեր Սիթիին» կվճարի միայն խելամիտ գումար։
Նախորդ մրցաշրջանում Ռոդրին մասնակցել է 33 խաղի բոլոր մրցաշարերում՝ խփելով երկու գոլ։ Նրա ներկայիս պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։ Transfermarkt-ի տեղեկության համաձայն՝ նրա տրանսֆերային արժեքը կազմում է 50 միլիոն եվրո։
Silent Striker, Realmadrid.am
Հայերեն