Հոդվածներ

Պերեսը շարունակում է սպասել
20.07.2026
337 0

Մադրիդի «Ռեալը» չի պատրաստվում փչացնել հարաբերությունները «Բավարիայի» հետ հանուն Օլիսեի տրանսֆերի։ 

Նշվում է, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը Մունդիալի ընթացքում չի թաքցրել «Ռեալին» միանալու իր ցանկությունը։ 

COPE-ի տեղեկություններով, մադրիդյան ակումբը քայլ չի կատարի նրա տրանսֆերի համար այնքան ժամանակ, քանի դեռ ֆուտբոլիստն անձամբ հրապարակավ չի հայտարարել հեռանալու ցանկության մասին։ Սա կապված է նրա հետ, որ Ֆլորենտինո Պերեսը շատ ջերմ հարաբերություններ ունի մյունխենյան ակումբի հետ և չի ցանկանում դրանք փչացնել։

Բացի այդ, նշվում է, որ ներկա պահին «Ռեալն» իրեն չի կարող 150 մլն եվրոյից բարձր տրանսֆեր թույլ տալ, հակառակ պարագայում ստիպված է լինելու բաժանվել առաջատար ֆուտբոլիստներից մեկից։

Los Merengues, Realmadrid.am