«Ռեալը» Լա Լիգայի երկրորդ տուրի շրջանակներում մրցակցի հարկի տակ ոչ ոքի խաղաց «Լևանտեի» հետ։
Հանդիպման հաշիվը բացեց Գարեթ Բեյլը, ով «Ռեալ» է վերադարձել մեկ մրցաշրջան վարձավճարային հիմունքներով «Տոտենհեմի» կազմում անցկացնելուց հետո։
Վերջին անգամ Բեյլը «Ռեալի» կազմում գոլի հեղինակ էր դարձել նախորդ տարվա հունվարի 22-ին։ Այդ ժամանակ նա աչքի էր ընկել «Ունիոնիտաս Սալամանկայի» դեմ կայացած գավաթային խաղում։
Լա Լիգայում Բեյլը գոլի հեղինակ չէր դարձել մոտ երկու տարի։ Իր նախորդ գոլը Լա Լիգայում ուելսցին հեղինակել էր 2019 թվականի սեպտեմբերի մեկին կայացած «Վիլյառեալի» դեմ խաղում։ Այդ խաղում նա դարձել է դուբլի հեղինակ։
Los Merengues, Realmadrid.am